8.05.2026
«Միասնության թևերը» քարոզարշավը մեկնարկել է Գոշավանքից
prev Նախորդ նորություն

"Տեր կանգնիր խաղաղությանը". ՔՊ-ն մեկնարկը տվեց Սյունիքից

Հայաստանը դուրս է եկել գոյատևելու ժամանակաշրջանից, եկել է ապրելու ժամանակը: Այս մասին Սյունիքի մարզում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


’’’Քաղաքացիական պայմանագիր’ կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավի մեկնարկը տվեց Սյունիքի մարզում:


Նրա հիմնական ուղերձը սյունեցիներին "տեր կանգնիր խաղաղությանը" նախադասությունն է.


"Մենք ուզում ենք, որ դուք տեր կանգնեք խաղաղությանը, որովհետև դա ձեր խաղաղությունն է, որովհետև այդպես ենք մեր տեր կանգնում մեր անկախությանը, ինքնությանը և ապագային: Ապագան եկել ա և տեր ա պետք կանգնել ապագային",- հայտարարեց նա:


Նրա խոսքով, մեր նահատակների հիշատակը հարգելու ավելի ազդեցիկ կոթող չկա, քան ազատ, երջանիկ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունն է:


Բուկլետներ բաժանելուց Փաշինյանը քաղաքացիների հետ վանկարկել է.


"Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին":


Նշենք, որ վաղը, ժամը 19.30-ին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի կունենա ՔՊ-ի մեծ հանրահավաքը: Ինչպես նշեց Փաշինյանը, այն նվիրված է խաղաղությանը: