Նոյեմբերի 7-9 ՀՀՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ 44֊օրյա պատերազմի մասնակից, լուսանկարիչ և ռեժիսոր Միքայել Նազարենկոյի հեղինակած "1080 ԺԱՄ" խորագիրը կրող նախագծի թվով երկրորդ, այս անգամ, փակ ցուցադրությունը։ Ֆոտոպատմության և կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր կուրսանտների, սպաների և դպրոցականների համար։ Նախագծի ընթացքում հյուրընկալվեցին նաև ռազմական, կրթության և մշակութային ոլորտների բազում ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ապրել ու արարել, լինել միասնական ու հզոր հանուն մեր անմահացած քաջ հայորդիների ու հանուն վաղվա օրվա հաղթանակի։ Ահա նախագծի ուղերձն ու նպատակը: 1080֊ը դեռ ասելիք ունի...