ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 2-ին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է չորս զինծառայողի աճյուն։Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։Զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1623 աճյուն: