ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Վայք քաղաքում համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մխիթար Մաթևոսյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նախորդ համայնքապետին` Թարո Ավետյանին, իր կատարած աշխատանքի համար։ Մխիթար Մաթևոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ ամեն ինչ կանի, որպեսզի արդարացնի բոլորի սպասելիքները։ «Համատեղ ուժերը կներդնենք ի շահ համայնքի, և կանենք ամեն հնարավորը, որպեսզի արդարացնենք ժողովրդի վստահությունը և սպասելիքները»,-ընդգծել է Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։ ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 5-ին Վայք համայնքում կայանալու են ՏԻՄ ընտրություններ։