23.11.2024
Վրանները կհավաքվեն այն օրը, երբ Փաշինյանը հրաժարական կտա. Ղազարյան
prev Նախորդ նորություն

Առողջապահության ապահովագրության համակարգ պետք է ներդրվի․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ թեև վերջին տարիներին առողջապահական ոլորտի բյուջեն շեշտակի աճել է, սակայն բյուջեի աստիճանական ավելացումը լուծում չէ:


Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի հարցին, հայտնում է «Արմենպրես»-ը:


«Մենք տեսնում ենք մի քանի տարում առողջապահության բյուջեի շեշտակի աճ, ինչն անկյունաքարային է եղել, որ այս ճգնաժամային տարիների ընթացքում մենք չենք ունեցել մեր ծառայությունների ետընթաց, և, ընդհակառակը, մեր քաղաքացիների մոտ ավելի ու ավելի ամրապնդվել է պետական պատվերների շրջանակում ստացված ծառայությունների նկատմամբ վստահությունը, ինչը նաև ցույց է տալիս դիմելիության աճը»,- ասաց Ավանեսյանը:


Սակայն, ըստ Ավանեսյանի, առողջապահական համակարգը պետք է անցում կատարի կանխավճարային առողջապահական բյուջեի, այն է՝ առողջության ապահովագրության համակարգ ներդրվի:


«Ինչպես գիտեք, մեր ծրագրում ներառել ենք ապահովագրական համակարգի կոնցեպտի մշակումը, դրա անցկացումը և աստիճանական ներդրումը Հայաստանում: Սա շատ կարևոր է, և տարիներ ի վեր այս կարևորագույն բարեփոխման վրա աշխատել ենք, բայց, ցավոք, դեռ այն չի ներառվել»,- ընդգծեց Ավանեսյանը: