24.11.2024
Արման Թաթոյանն ունի ամենաբարձր վարկանիշը քաղաքացիների շրջանում. հետազոտություն
prev Նախորդ նորություն

Վրանները կհավաքվեն այն օրը, երբ Փաշինյանը հրաժարական կտա. Ղազարյան

Ոստիկանությունը հրահրում է սադրանքներ և դա օգտագործում է խաղաղ երթի մասնակիցների հանդեպ բիրտ և անհամաչափ ուժի կիրառման համար. այսպիսի կարծիք հայտնեց Համախմբման անդամ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը` խոսելով Կառավարության 3-րդ շենքի դիմաց և Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքերի մասին։

Նա հիշեցրեց, որ Կառավարության 3-րդ շենքի դիմաց ոստիկանները, չթողնելով պատգամավորներին մտնել շենք հանգիստ պայմաններում, սադրեցին բախումներ, որոնց հետևանքով եղան բազմաթիվ տուժածներ:

«Պատգամավորները նախապես հայտնել էին, որ ցանկանում են հանդիպել նախարարների և փոխնախարարների հետ, ճշտել նրանց կարծիքը Արցախի հարցի վերաբերյալ, բայց ոստիկանները ապօրինաբար թույլ չտվեցին։ Նույնը տեղի ունեցավ Դեմիրճյան փողոցում, որտեղ Իշխան Սաղաթելյանը բոլորի ներկայությամբ հայտարարեց, որ ոստիկանությանը խնդրում են բացել ճանապարհը դեպի Դեմիրճյան փողոց, բայց ոստիկանները շրջափակման մեջ վերցրեցին մարդկանց, սկսեցին ջարդ իրականացնել։ Այս դեպքում սադրանքի հեղինակ էին նաև ՔՊ-ական պատգամավորները, որոնք ԱԺ֊ում էին այդ պահին»,-ասաց Ղազարյանը` հավելելով, որ ոստիկանները վախեցան փողոցը բացեն մինչև ԱԺ-ից ՔՊ-ականները կփախնեին։

Էդգար Ղազարյանը խոսեց նաև տարածվող այն լուրերի մասին, որ հունիսի 9-ին Ֆրանսիայի հրապարակից կհավաքվեն վրանները. «Կհավաքվեն այն օրը, երբ Փաշինյանը հրաժարական կտա»,- շեշտեց նա։