5.05.2025
Առողջապահության ապահովագրության համակարգ պետք է ներդրվի․ Անահիտ Ավանեսյան
prev Նախորդ նորություն

Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորում. ՊՆ «Կամազը» շրջվել է, 11 զինվորներ տեղափոխվել են հիվանդանոց

Հունիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։


Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։


Վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վայոց Ձորի մարզի Ռազմական ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվելու է վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Ոչ լռությանն ու երկակի ստանդարտներին. երթի մասնակիցները գնում են ԵՄ գրասենյակի մոտ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան