21.04.2025
Ադրբեջանի ցամաքային ուժերը մարտավարական զորավարժություն են անցկացրել
prev Նախորդ նորություն

Ղազախստանը մտադիր է զարգացնել Տրանսկասպյան տրանսպորտային երթուղով փոխադրումները

Ղազախստանը մի շարք միջոցներ կձեռնարկի Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով փոխադրումների զարգացման համար։ Այս մասին Trend-ին հայտնել են Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարությունում։


Նախարարության տվյալներով՝ նախատեսվում է "կոնտեյներային հաբի” ստեղծում "Ակտաու ծովային նավահանգիստ" ԱՏԳ-ի հիման վրա:


Միեւնույն ժամանակ կանցկացվի ներդրողի սահմանման միջազգային մրցույթ: Ենթադրվում է ներգրավել համաշխարհային կոնտեյներային օպերատորների, ինչպիսիք են PSA International, Maersk եւ MSC:


"Չորս լաստանավերի համալրումը նախատեսվում է մասնավոր բիզնեսի ներգրավմամբ։ Բացի այդ, նախարարությունը նախատեսում է իրականացնել մի շարք նախագծեր "Ղազախստանի ուժեղ տարածաշրջաններ՝ զարգացման վարորդ" ազգային ծրագրի շրջանակներում մինչև 2025 թվականը: Երկաթուղու Դոստիկ - Մոյնտայի հատվածի երկրորդ ուղիների շինարարությունը եւ էլեկտրաֆիկացումը նախատեսված են 2022-2025 թվականներին", - նշել են նախարարությունում:


Ղազախ փոխադրողները կարծում են, որ այս նախագծի իրականացումը թույլ կտա բարձրացնել կոնտեյներային գնացքների արագությունը եւ տեղամասի թողունակությունը ավելացնել 5 անգամ:


2022-2023 թվականներին նախատեսվում է նաև Ալմաթիի շրջանցիկ երկաթուղային կայարանի կառուցում, իսկ մինչև 2025 թվականը Ղազախստանում նախատեսվում է կառուցել և վերակառուցել 12 հազար կիլոմետր երկարությամբ ավտոմոբիլային ճանապարհներ:


"Վերոնշյալ նախագծերի իրականացումը թույլ կտա բարձրացնել Ղազախստանի տարածքով տարանցիկ փոխադրումների արագությունը", - ընդգծել են նախարարությունում:


 

Հայաստանը ձգձգում է. Զանգեզուրի միջանցքի հարցով կոնկրետ արդյունքներ չկան. Բայրամով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար