6.11.2025
Նախատեսվում է առաջիկայում ձեռք բերել թթվածնային ևս 4 կայան. քննարկում ԱՆ-ում
10.11.2021
Նախատեսվում է առաջիկայում ձեռք բերել թթվածնային ևս 4 կայան. քննարկում ԱՆ-ում

Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում առաջիկա անելիքների ու հոսպիտալացումների գործընթացն անխափան կազմակերպելու հարցերն Անահիտ Ավանեսյանը քննարկել է քովիդ բուժհաստատությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնագետներն անդրադարձել են COVID-19-ի դեմ պացիենտների բուժման սխեմաներին, հիվանդանոցային ծանրաբեռնվածությանը, թթվածնային կայանների աշխատանքին, հոսպիտալացումների մեծ հոսքին, մահճակալային ֆոնդի օպտիմալ կառավարմանն ու բժշկական կենտրոնների որդեգրած ընդհանուր` միևնույն մոտեցումներին։ Բուժկենտրոնների ներկայացուցիչներն ընդգծել են բուժման ուղեցույցների, պրոտոկոլներով առաջնորդվելու կարևորությունն ու համակարգված աշխատանքը։ Քննարկումների արդյունքում` մասնագետներն իրենց դիտարկումներն են արել, ներկայացրել «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով տրիաժ կենտրոնի` ըստ անհրաժեշտության պացիենտներին հոսպիտալացնելու առաջնահերթությունները, առաջ քաշել մի շարք համակարգային հարցեր, հանդես եկել առաջարկներով, ինչպես նաև քննարկել դրանց հնարավոր լուծման տարբերակները: Միաժամանակ, նշվել է, որ նախատեսվում է առաջիկայում ձեռք բերել թթվածնային ևս 4 կայան: