Նոյեմբերի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1482 նոր դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ իրականացվել է 13 310 թեստավորում: Ընդհանուր կատարվել է 2 215 632 թեստավորում: Ունենք 1522 առողջացած: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 325 521 դեպք, որոնցից 287 856 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 438 պացիենտ: Անցած մեկ օրում արձանագրվել է 36 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6867 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1360 է: