Երեւանն ու Բաքուն հարաբերությունների կարգավորման հնարավորություն ունեն. ԱՄՆ պետդեպ
Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
"Ես կարծում եմ, որ այժմ իրական հույս կա, որ բարենպաստ հնարավորություն կա Ադրբեջանի եւ Հայաստանի համար առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման որոնման գործում", - հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը՝ ելույթ ունենալով օտարերկրյա լրագրողների համար կայացած ճեպազրույցի ժամանակ:
"Կարծում եմ, որ մենք տեսել ենք, թե ինչպես երկու երկրներն էլ արել է կարևոր քայլեր. ԱՄՆ - ն շատ է խրախուսում դա", - ասել է Դոնֆրիդը։
Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ: Կողմերը, մասնավորապես, պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների պետական սահմանին սահմանազատման և անվտանգության հանձնաժողովների առաջին նիստն անցկացնելու վերաբերյալ:
Մայիսի 23-ին Ալիեւը կարգադրություն Է ստորագրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Արդեն հաջորդ օրը երկու երկրների սահմանին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը՝ սահմանազատման հանձնաժողովների ձևաչափով։