18.04.2025
Նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է Համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին
prev Նախորդ նորություն

Փոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ղեկավարներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի ութին «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ, քննարկել Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված հարցերը:


Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք:


Փոխվարչապետ Մաթևոսյանը լսել է օտարերկրյա ներդրողներին հուզող հարցերը, առկա խնդիրներն ու պետական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկել դրանց լուծման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները:


 


 

Ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ ԱԳՆ շենքին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար