Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2021 թ. քվեարկության արդյունքները: ՀՖՖ-ից հայտնում են, որ հավաքելով 90 միավոր՝ 2021 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ով արժանանում է այդ կոչմանը երկրորդ տարին անընդմեջ: 54 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: 45 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Քվեարկության արդյունքները՝ 1.Խոակին Կապառոս (Հայաստանի ազգային հավաքական) 16 2 4 902.Դմիտրի Գունկո («Արարատ-Արմենիա») 5 8 5 543.Վարդան Բիչախչյան («Արարատ») 3 7 9 454.Եղիշե Մելիքյան («Փյունիկ») 2 6 7 355.Վարազդատ Ավետիսյան (Հայաստանի Մ-19 հավաքական) 4 4 2 346.Ալեքսանդր Գրիգորյան («Ալաշկերտ») 1 3 3 177.Ռաֆայել Նազարյան (Հայաստանի Մ-21 հավաքական, ԲԿՄԱ) 0 1 1 4: