2.10.2023
Անկարան կօգնի ականազերծել ուկրաինական նավահանգիստները. Լավրով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՌԴ-ն այժմ նավթից ավելի շատ է վաստակում, քան ռազմական գործողություններից առաջ. ԱՄՆ Պետդեպ

Ռուսաստանն այժմ կարող է ավելի շատ եկամուտ ստանալ իր նավթի արտահանումից, քան մինչ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելը։


Այս մասին Սենատի Եվրոպայի և տարածաշրջանային համագործակցության ենթահանձնաժողովում ասել է էներգետիկ անվտանգության հարցերով պետդեպարտամենտի խորհրդական Ամոս Հոխշտեյնը։


Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանն այժմ ավելի շատ գումար է վաստակում նավթի վաճառքից, քան ուկրաինական ռազմական հակամարտությունից առաջ, նա ասաց, որ չի կարող հերքել դա:


«Համաշխարհային շուկայում էներգառեսուրսների արժեքի բարձրացումը կփոխհատուցի Արևմուտքի պատժամիջոցների ազդեցությունը»,- ասել է Հոխշտեյնը։


Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի իշխանությունները մեծացրել են նավթի արտահանումը Չինաստան և Հնդկաստան, սակայն ԱՄՆ-ը չի պատրաստվում սահմանափակումներ մտցնել Նյու Դելիի վրա նավթ գնելու համար։


 

ԱՀԿ-ն արտակարգ խորհրդակցություն կանցկացնի՝ գնահատելու կապիկի ջրծաղիկի վտանգը
Հաջորդ նորություն next
 Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի
02.10.2023
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի