13.10.2024
ՌԴ-ն այժմ նավթից ավելի շատ է վաստակում, քան ռազմական գործողություններից առաջ. ԱՄՆ Պետդեպ
prev Նախորդ նորություն

ԱՀԿ-ն արտակարգ խորհրդակցություն կանցկացնի՝ գնահատելու կապիկի ջրծաղիկի վտանգը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շտապ խորհրդակցություն կանցկացնի՝ քննարկելու, թե արդյոք մարդկանց շրջանում տարածվող կապիկի ջրծաղիկ վիրուսը վտանգ է ներկայացնում հանրության առողջության համար, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները:


Ինչպես հաղորդում է Interfax-ը, սպասվում է, որ հանդիպումը կկայանա հունիսի 23-ին։


Տարեսկզբից գրանցվել է կապիկների ջրծաղիկ վարակի 1,6 հազար դեպք, եւս 1,5 հազար մարդ կասկածի տակ է։ Վարակվածներից 72-ը մահացել է: Ընդհանուր առմամբ, վիրուսը հայտնաբերվել է 39 երկրներում։


Վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է կապիկների մոտ 1958 թվականին, իսկ մարդկանց մոտ՝ 1970 թվականին։


Կապիկի ջրծաղիկը հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որն առավել տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Դրա ախտանշաններն են՝ սրտխառնոց, ջերմություն, ցան, քոր և մկանային ցավ։ Տարածաշրջանից դուրս դեպքերը հաճախ կապված են համաճարակաբանորեն անբարենպաստ տարածքներ ճանապարհորդության հետ: Վիրուսը տարածվում է շփման միջոցով, բայց վիրուսային ուժը ցածր է։


Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ մարդկանց շրջանում ջրծաղիկի վիրուսի տարածման հետ կապված իրավիճակը համաճարակի չափերի չի հասնի։

Տարեցները Եվրոպայի ամենաարագ աճող խումբն են. դա պետք է դիտվի որպես հնարավորություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ