Ընդդիմությունն ավարտեց ակցիան և վերադարձավ Ֆրանսիայի հրապարակ
Ընդդիմությունն ավարտեց պիկետը Բաղրամյան պողոտայում՝ Հայաստանի նախագահի նստավայրից ոչ հեռու, որտեղ անցկացվում է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստը, և վերադարձավ Ֆրանսիայի հրապարակ՝ հետագա քայլերը պլանավորելու համար։
Ավելի վաղ Երևանում «Դիմադրության» շարժման համակիրները երթ էին կազմակերպել դեպի նախագահական նստավայր՝ իրենց դիրքորոշումը բարձրաձայնելու և ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին հասցնելու նպատակով։
Սակայն երթի մասնակիցներին թույլ չեն տվել շենք մտնել, ոստիկանները Դեմիրճյան փողոցի հետ խաչմերուկից փակել են Բաղրամյան պողոտան։ Ընդդիմադիրներն ասում էին, որ արգելափակվել է նաև մետրոյի Բաղրամյան կայարանը, հազարավոր մարզային ոստիկաններ են բերվել քաղաք։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:
Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։
Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Ընդդիմությունը վրաններ է տեղադրել Երևանի կենտրոնում։