6.12.2023
Օրենքով գող Հայկ Սարգսյանին Լեհաստանից արտաքսել են Հայաստան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

"Եկել ենք ասելու, որ Նիկոլը չունի լեգիտիմություն". "Դիմադրությունը" հասավ Բաղրամյան 26

«Դիմադրության» շարժման մասնակիցները առավոտյան 9-ին հավաքվելով Ֆրանսիայի հրապարակում, երթ են մեկնարկել դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, որտեղ այսօր կայանալու է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը:


«Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակության մեր ձայնը պետք է լսելի դարձնենք»,– նախօրեին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:


"Եկել ենք Բաղրամյան 26 հիշեցնելու, որ այս իշխանությունները չունեն լեգիտիմություն հանդես գալու ժողովրդի անունից: Այն, ինչ խոստանում է Նիկոլը, չունի լեգիտիմություն",- նախագահականի մոտ հայտարարեց ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:


Նշենք, որ նախագահականի դիմաց հարյուրավոր ոստիկաններ պատ են կազմել, չթողնելով, որպեսզի ընդդիմությունը մոտենա դարպասներին:


 


 

Առանձնապես խոշոր չափերով կաշառք. ձերբակալվել է Շենգավիթի դատախազի տեղակալը
Հաջորդ նորություն next
 Հայկական «Հայասաթ-1» արբանյակը հաջողությամբ տիեզերք է արձակվել Մասկի ընկերության միջոցով
01.12.2023
Հայկական «Հայասաթ-1» արբանյակը հաջողությամբ տիեզերք է արձակվել Մասկի ընկերության միջոցով