ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ պաշտոնյաների է պաշտոնից ազատել: Մասնավորապես, որոշման համաձայն՝ Արշակ Գասպարյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Արկադի Բալյանին ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից: