Նիդերլանդների առողջապահության նախարարության նոր որոշմամբ փոփոխություններ են տեղի ունեցել համավարակով պայմանավորված Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդելու ընթացակարգում։ Այս մասին տեղեկանում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Համաձայն նոր որոշման՝ դեկտեմբերի 8-ին Հայաստանը Նիդերլանդների ԱԳՆ «ճամփորդական խորհուրդներ» բաժնում նարնջագույն գոտուց կտեղափոխվի դեղին գոտու երկրների ցանկ։ Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդողները կազատվեն պարտադիր ինքնամեկուսացման պահանջից, պատվաստման վկայականը կամ Covid-19 ՊՇՌ բացասական թեստի արդյունքը բավարար կլինի երկիր մուտք գործելու համար։ Նոր որոշման մասին ամբողջական տեղեկատվությունը ստորև ներկայացվող հղումով։