23.12.2024
ՀՀ փոխարտգործնախարարն ու Պետքարտուղարի օգնականի տեղակալը քննարկեցին մի շարք հարցեր
prev Նախորդ նորություն

Շուրջ 10 օր անց Բերձորի 69-ամյա բնակիչը վերադարձվել է Ադրբեջանի կողմից

Հունիսի 1-ին Արցախի ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա.Ա.-ի անհայտ կորելու մասին. տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։


Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի և ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում:


Խաղաղապահների միջնորդությամբ տարված բանակցությունների արդյունքում, հունիսի 9-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ա.Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողներին:


Հանգամանքները պարզվում են: