25.12.2024
Փառուխի մասին չի բանակցվել, Լավրովի պատասխանը դա է վկայում. Թևան Պողոսյան
prev Նախորդ նորություն

«Յուքոմ» ՓԲԸ բաժանորդների անձնական տվյալները պահպանվում են և չեն տրամադրվում երրորդ անձանց

Այսօր «Յուքոմ» ՓԲԸ բազմաթիվ բաժանորդներ ստացել են երրորդ անձ հանդիսացող կազմակերպության SMS-հաղորդագրություն այն մասին, որ այդ կազմակերպությանն անհրաժեշտ են բանվորներ։ Մի շարք բաժանորդներ զանգել են նշյալ կազմակերպություն և ապատեղեկացվել են, որ իրենց հեռախոսահամարները տրամադրել է «Յուքոմ» ընկերությունը։


Այս մասին հայտնում են ընկերությունից:

«Կիսելով «Յուքոմ» ՓԲԸ բաժանորդների արդարացի վրդովմունքն իրենց անձնական տվյալների պահպանությանը և մեր Ընկերության հեղինակությանը վերաբերող այս դեպքի առնչությամբ՝ հայտնում ենք և ընգծում, որ «Յուքոմ» ՓԲԸ բաժանորդների անձնական տվյալները պահպանվում են օրենքով սահմանված կարգով և ՉԵՆ տրամադրվում երրորդ անձանց՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի։ Երրորդ անձինք իրենց գովազդային SMS-հաղորդագրություններն ուղարկում են VAS-օպերատորների միջոցով, օրենքով սահմանված կարգով։

«Յուքոմ» ՓԲԸ-ն անընդունելի է համարում իր հեղինակությանը վնասող ապատեղեկատվության տարածումը և հետևողական քայլեր է ձեռնարկում նմանօրինակ դեպքերը բացառելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։