25.12.2024
ՌԴ մաքսային ծառայության ներկայացուցիչն ավարտում է առաքելությունը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Փառուխի մասին չի բանակցվել, Լավրովի պատասխանը դա է վկայում. Թևան Պողոսյան

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Փառուխի հարցին, այսօր Երևանում հայտարարեց, որ Փառուխի հարցը կլուծվի դելիմիտացիայի գործընթացի շրջանակներում․ 


"Ռուս զինվորականները առաջնահերթ են համարում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի շուրջ, դրա մասին մեր հայ ընկերները լավ տեղեկացված են: Տեղում արդեն իսկ կան որոշակի արդյունքներ այս իրավիճակի դեէսկալացիայի առումով եւ կա ընկալում, որ նախատեսվող սահմանազատման աշխատանքներում այս հարցերը նկատի կառնվեն եւ արդեն կլուծվեն",- ասել է նա:


ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ այս պատասխանը մեկ բան է փաստում.


"Լավրովի պատասխանը Փառուխի մասին հարցին միայն մեկ բան է փաստում, որ մինչ այդ երկկողմ բանակցության ժամանակ այդ հարցը չի բարձրացվել ու քննարկվել հայկական կողմի բանակցողի կողմից։ Այլ պարագայում Լավրովը կհիշեր Փարուխի` Արցախի Հանրապետության կազմի մեջ լինելու փաստի մասին",- գրել է նա Facebook-ի իր էջում։