24.12.2024
Արարատ Միրզոյանի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը
prev Նախորդ նորություն

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը մեծ ոգևորությամբ նշելու է հիմնադրման 85-ամյակը

Հունիսի 21-ին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը մեծ ոգևորությամբ նշելու է իր հիմնադրման 85-ամյակը։

Ժամը 19:00 “Արամ Խաչատրյան” համերգասրահում հանդիսատեսը կվայելի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անկրկնելի կատարումները հայտնի տենորներ՝ Պերճ Քարազյանի և Հայկ Թոնգուրյանի մասնակցությամբ։ Տոնական երեկոյին կհնչեն Կոմիտասի, Վերդիի, Մոցարտի, Մասկանյիի աշխարհահռչակ ստեղծագործությունները։

Գրեթե ինը տասնյակ տարի ամբողջ աշխարհում մեծ համբավ վայելող երգչախումբը հիմնադրվել է 1937 թվա­կա­նին: Մինչև 1939 թվականը երգչախմբի գեղարվեստական ղեկավարն էր նրա հիմնադիր Թաթուլ Ալթունյանը: 1939 թվականից մինչև 1944 թվականը, ինչպես նաև 1954-1960 թվա­կաններին երգչախումբը ղեկավարել է Արամ Տեր-Հովհաննիսյանը: Իսկ 1961թ. սեպտեմբերից մինչ օրս երգչախմբի գեղար­վես­տա­կան ղեկավարը և գլխա­վոր դիրիժորն է Հով­հան­նես Չեքիջյանը:

Իր հարուստ պատմության ընթացքում երգչախումբն արժա­նացել է «Ակադեմիական» (1969թ.), այնուհետև՝ «Վաստակավոր կոլեկ­տիվ» կոչմանը (1975թ.): 2012-ին երգչա­խմ­բին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ:
Հայաս­տա­նի ազգային ակա­դե­միական երգչախումբը համաշ­խար­հային համբավ է ձեռք բերել Կոմիտասի, հայ և հայտնի դասական այլ կոմպոզիտորների մեծաթիվ հռչա­կա­վոր ստեղծա­գոր­ծու­թյունների կատարմամբ:

Երգչախմբի նվա­ճում­ներից էին ԽՍՀՄ երգչախմբերի մրցույ­թի Առաջին մրցա­նակը: Խմբի ձայնա­գրու­թյուն­նե­րից մեկը 1978 թվա­կանին Փարիզում արժանացել է “Grand Prix“ մրցանակի: Երգչախմբին շնորհվել է նաև Շվեյցարիայի Montreux միջազգային փառա­տո­նի մրցա­նակը (1999թ.): Le Figaro, The New York Times, The Boston Globe, Le Monde, The Independent, Paris Match, Meridional, Los Angeles Times, Mace­do­nia, Le Soir, La revue du Liban, Le Provençal և այլ պարբերա­կան­ները մշտապես ընդգծել են երգչա­խմբի և նրա գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջ­յա­նի մասնագիտական բարձր մակարդակն ու աչքի ընկ­նող նվաճումները:

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում երգչախումբը հանդես է եկել Փարիզի Palais des Congrès, La Salle Pleyel, Théâtre des Champs ­Elysées, Լոնդոնի Queen Elizabeth Hall և Westminster Methodist Center Hall, Պրահայի the Salle Smetana, Նյու Յորքի Avery Fisher Hall, Բոստոնի Symphony Hall, Դետրոյթի Orchestra Hall, Լոս Ան­ջելեսի Scottish Rite Auditorium, Մոսկվայի կոնսեր­վա­տո­­րիայի և այլ աշխարհահռչակ համերգա­սրահ­նե­րում:
Կանադայում թողարկվել են երգչախմբի «LITURGIE ARMENIENNE», իսկ Մոսկվայում «LITURGY of KOMITAS» ձայնասկավառակները: https://www.facebook.com/events/2827581857548350/?ref=newsfeed