2.08.2025
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը մեծ ոգևորությամբ նշելու է հիմնադրման 85-ամյակը
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ում քննարկեցին ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը

Հունիսի 8-ին Երևանում անցկացվեցին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի ղեկավարությամբ:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանը, ԱՊՀ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ:

Ընդգծվեց նշյալ բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ ապահովման նպատակով համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը:


 

Կիսում ենք ռուս-հայկական դաշնակցային հարաբերութունները զարգացնելու ցանկությունը. Լավրով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան