Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մեկ ամսվա ընթացքում շուրջօրյա ռեժիմով ապահովել են ավելի քան 4 հազար միավոր տարանցիկ ավտոմոբիլային տրանսպորտի եւ մոտ 7,5 հազար մարդու անվտանգ մուտքն ու ելքը Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ: Այս մասին նոյեմբերի 15-ին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ «Լեռնային Ղարաբաղի տարածքում մենք հետեւում ենք հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ իրականացնում ենք հսկիչ-անցագրային ռեժիմ։ Յուրաքանչյուր մեքենա ենթակա է զննման, անհրաժեշտության դեպքում՝ ավտոմեքենայի զննում է կատարվում։ Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք վարորդին դուրս գալ ավտոմեքենայից՝ ավտոմեքենայի սրահը զննելու համար: Օրն անցնում է ավելի քան 150 մեքենա», - ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Գլեբովը։ Ընթացիկ իրավիճակը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով: Ծառայության ընթացքում խաղաղապահ զորակազմի ռուս զինծառայողները հանդերձված են «Ռատնիկ» կոստյումներով: Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և Անխափան սնուցման աղբյուրներով: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի քսանյոթ դիտակետերը տեղակայված են սահմանազատման գծի ողջ երկայնքով եւ Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքում: Ռուս խաղաղապահներն ապահովում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: