26.11.2024
Հայաստանի հետ Իրանի առևտրի ծավալը պետք է հասնի 1 միլիարդ դոլարի. դեսպան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանից վտարում են Sputnik-ի խմբագրին

Սպուտնիկ-Ադրբեջանի գլխավոր խմբագիր Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոյի եւ նրա ամուսնու՝ Sputnik-ի պրոդյուսեր Պավել Անտոնովին մերժել են աշխատանքի թույլտվության երկարաձգումը եւ Ադրբեջանում կացության կարգավիճակ ստանալ:


Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոն եւ Պավել Անտոնովը Բելառուսի քաղաքացիներ են:


Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության կայքը, Բելառուսի քաղաքացիները պետք է 10 օրվա ընթացքում լքեն Ադրբեջանը:


Միգրացիոն պետական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էլնուր Քալանթարլին լրագրողներին հայտնել է, որ աշխատանքի թույլտվության երկարաձգման վերաբերյալ նշված անձանց դիմումները մերժվել են: Դա ավտոմատ կերպով չեղարկում է եւ կացության կարգավիճակը երկրում:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր VERELQ-ը, "ՌԻԱ Նովոստի"-ի կայքում Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հարցազրույցի հրապարակումից հետո Ադրբեջանում արգելափակվել է "ՌԻԱ Նովոստի"-ի կայքը:


Հարկ է նշել, որ Sputnik-ը "ՌԻԱ Նովոստի"-ի հետ միասին մտնում է "Ռուսաստանն այսօր" մեդիախմբի մեջ։