22.12.2024
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը տոնում է հիմնադրման 50-ամյակը
prev Նախորդ նորություն

Երևանում կկայանա «Միսս ԱՊՀ-2022» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը

Հունիսի 17-ին, ժամը 21-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Միսս ԱՊՀ-2022» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը, որը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ։

Մրցույթին մասնակցելու համար Հայաստան կժամանեն 18-25 տարեկան 25 գեղեցկուհիներ ոչ միայն ԱՊՀ-ից, այլև Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից։ Մասնակիցները ՀՀ կժամանեն հունիսի 3-ին և Հայաստանում կմնան 15 օր, որոնց ընթացքում կկազմակերպվեն այցեր երկրի տարբեր պատմամշակութային վայրեր։
Երեկոն կվարի Ավետ Բարսեղյանն ու Կատյա Գուսևան: Միջոցառման հանդիսավեր բացմանը գեղեցիկ կատարումներով հանդես կգան Կամո Սեյրանյանն ու Իվետա Մուկուչյանը , ինչպես նաև ԱՊՀ երկրներից ժամանած ճանաչված պարային խմբեր:

Մրցույթի կազմակերպիչներն ընդգծում են, որ մրցույթի անցկացումը Հայաստանում կնպաստի երկրի ճանաչմանն ու զբոսաշրջության աճին, որն էլ նոր մակարդակներ կբացի տնտեսության և այլ ոլորտների համար։ Ի սկզբանե նախատեսված էր, որ մրցույթն անցկացվելու է Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, սակայն հաշվի առնելով հյուրերի, հանդիսատեսների թիվը՝ որոշվել է մրցույթը տեղափոխել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր