5.04.2026
Եվրախորհրդարանը պետք է քննադատեր Թուրքիայի ապակառուցողական դերը ԼՂ հակամարտությունում
prev Նախորդ նորություն

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը տոնում է հիմնադրման 50-ամյակը

2022 թվականին լրանում է Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը:


Հոբելյանական նշանակալի իրադարձության, ինչպես նաև թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակի կապակցությամբ Ժամանակակից արվեստի թանգարանի նախաձեռնությամբ  հունիսի 16-ին, Հանրապետության հրապարակ, Կառավարական N 2 տան հասցեում (նախկին ԱԳ նախարարության շենք) կմեկնարկի հոբելյանական միջոցառումների շարքը:


2022 թ. հունիսի 17-ից նշված հասցեում երկու ամիս տևողությամբ կգործի բացառիկ ցուցահանդես, որին ընթացքում կներկայացվեն 150 հեղինակի 300-ից ավելի աշխատանքներ, կցուցադրվեն թանգարանի ստեղծման պատմությանն ու գործունեությանը, հեղինակներին նվիրված տարբեր ժամանակներում նկարահանված ֆիլմեր: Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն տարաբնույթ մշակութային միջոցառումներ և ծրագրեր:


Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի յուրաքանչյուր օր, բացի երկուշաբթիից, աշխատանքային ժամերը՝ 11:00-18:00:


Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող հոբելյանական միջոցառումների և ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ս. թ. հունիսի 16-ին, ժամը 16:00-ին, որի շրջանակներում նախատեսվում է.


ü «Ժամանակակից արվեստի թանգարան» երկլեզու (ռուսերեն, անգլերեն) պատկերագրքի 3-րդ հատորի շնորհանդես


ü Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ Գայանե Խաչատուրյանի «Սպիտակ կարուսել», Արմեն Գևորգյանի «Համբարձում» և Աշոտ Բայանդուրի «Համերգ» գեղանկարների գրաֆիկական ցուցադրություն:


ü «Այդ Իգիթյանը...» խորագրով լիամետրաժ ֆիլմի նկարահանման աշխատանքների մեկնարկ՝ մունջ դերասաններով (ռեժիսոր՝ Արամ Շահբազյան, սցեարի հեղինակ՝ Աննա Սարգսյան):


 

Երևանում կկայանա «Միսս ԱՊՀ-2022» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար