14.02.2026
Հակառակորդի ներխուժման պայմաններում սահմանազատում իրականացնելն անընդունելի է. Սաղաթելյան
prev Նախորդ նորություն

ՀՀ և ՌԴ հարկային ոլորտի ղեկավարները պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման առանցքում է եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության միջև ստորագրված «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առևտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման փորձնական ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը: Քննարկվել են նաև հարկային ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հետ
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը