23.04.2025
ՀԱՊԿ-ն արձագանքեց ղազախստանյան դեպքերին, բայց Ադրբեջանի ներխուժման հարցը ՀՀ դեռ բաց է. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ է ձերբակալվել Բագրատ Եսայանը

"Երկիր մեդիա" հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. այս մասին գրում է փաստաբան Վահե Եփրիկյանը:


"ՀՀ Քրեական օրենսգրքի 38 - 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 164-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։

Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ",- գրել է փաստաբանը։


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ ԱԱԾ աշխատակիցներն այսօր "Երկիր մեդիա" հեռուստաընկերությունից բերման են ենթարկվել տնօրեն Բագրատ Եսայանին:

Երևանում քննարկվեց ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործումը. Միրզոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան