5.04.2026
Ինչո՞ւ է ձերբակալվել Բագրատ Եսայանը
prev Նախորդ նորություն

Երևանում քննարկվեց ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործումը. Միրզոյան

Հունիսի 10-ին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։


Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնավորապես նշել է.

«Նեղ, ապա և ընդլայնված կազմով նիստերի շրջանակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների հետ քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում իրավիճակի զարգացման միտումները և դրանց ազդեցությունը մեր երկրների անվտանգության վրա:

Անդրադարձ ենք կատարել նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի, ինչը, ինչպես գիտեք, ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններից է: Հունվարին Կազմակերպությունը ժամանակին է արձագանքել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն մինչ այժմ չլուծված է մնում 2021 թ. մայիսից ադրբեջանական զորքերի` Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հարցը:

Մենք անդրադարձել ենք նաև երկրների ղեկավարների մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների իրականացմանը և ՀՀ նախագահության առաջնահերթություններին»։

Ադրբեջանական կողմը ՀՀ մուտք գործելիս մաքսատուրք չի՞ վճարի
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար