19.04.2025
Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական զինուժի դուրսբերումը Փառուխից կապահովվի սահմանազատման միջոցո՞վ

ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այսօր հայտարարեց, որ Արցախի Փարուխ գյուղի հետ կապված խնդիրը կլուծվի, ուշադրրություն, դելիմիտացիայի արդյունքում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ “Հայաստան” խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինայնը:


«Եթե սա լեզվի սայթաքում կամ բնակավայրերի շփոթություն չէր, ապա առաջանում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ:


Հաշվի առնելով այն փաստը, որ Փարուխ գյուղը գտնվում է Արցախում, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի դելիմիտացիա պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը:


Իսկ դա նշանակում է, որ Լավրովի պնդմամբ, Արցախը ադրբեջանի հետ պետք է ունենա դելիմիտացված սահման, ինչի արդյունքում կլուծվի ոչ միայն Փարուխից, այլ նաև Շուշիից, Հադրութից և այլ հայկական բնակավայրերից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը:


Սպասենք հետագա զարգացումներին…», - գրել է պատգամավորը:

Զարեհ Սինանյանը հանդիպումներ է անցկացրել Չիկագոյում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար