18.04.2025
Աննա Հակոբյանը այցելել է Լոռու մարզ, տեսակցել է բոլոր նորածիններին
prev Նախորդ նորություն

Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռներով երկու երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Մեկ օրում Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու տարբեր երեխաներ են տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, այս մասին տեղեկացնում է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջը:


«Առաջին ուղղաթիռը տեղափոխել է մոտ 3 մետր բարձրությունից ընկած 8-ամյա աղջնակին, ով գանգուղեղային վնասվածքներով ու կոտրվածքով տեղափոխվել է նախ Գորիս, ստացել առաջին օգնություն, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները սանավիացիայով նրան տեղափոխել են Երևան: Երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կայուն:


«Երկրորդ ուղղաթիռը տեղափոխել է 4-ամյա տղայի՝ ծանր շնչառական անբավարարությամբ: Մինչև ուղղաթիռի մեկնելը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները հեռախոսով են խորհրդատվություն տվել տեղի գործընկերներին, այնուհետև մեկնել են Կապան ու երեխային միացրած արհեստական շնչառության սարքին տեղափոխել Երևան: Տղայի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, կյանքին սպառնացող վտանգ կա»,– ասվում է հաղորդագրությունում:


 

Իմ գրության առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ. Թագուհի Թովմասյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար