9.06.2025
Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում հայտնաբերվել է մարդու գանգ
prev Նախորդ նորություն

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Պերնամբուկու նահանգում հորդառատ անձրևների պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ: Ուղերձում ասված է.


«Ձերդ գերազանցություն,


Ցավով տեղեկացա Բրազիլիայի Պերնամբուկու նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների հետևանքով տասնյակ զոհերի և անհետ կորածների մասին:


Վշտակցելով Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթում եմ տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Բրազիլիայի ողջ ժողովրդին՝ տոկունություն և ոգու արիություն:


Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:


 

Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերը զգալի կբարձրանան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին