30.04.2025
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ում քննարկվեց հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հնգամյա ճանապարհային քարտեզը

Հունիսի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ 2021թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» դրույթների իրականացմանն ուղղված հանդիպում։

Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ֆրանսիականը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։

Ողջունելով ֆրանսիական պատվիրակությանը՝ Պարույր Հովհանիսյանն ամփոփեց 2021թ. դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստից ի վեր ճանապարհային քարտեզի դրույթների իրագործմանն ուղղված երկկողմ աշխատանքները։


Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև այն ուղղություններին, որտեղ արձանագրվել է առաջընթաց և ցանկություն հայտնեց առաջիկայում շոշափելի արդյունքներ արձանագրելու կապակցությամբ։


 

Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը