ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ազատ է արձակվել: Վահրամ Բաղդասարյանի փաստաբան Վահրամ Գասպարյանը հայտնել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Բաղդասարյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ, իսկ կալանավորելու միջնորդությունը մերժել։ VERELQ-ը հիշեցնում է, որ Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) եւ 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) հատկանիշներով։