Հայաստանում մահ է գրանցվել կորոնավիրուսի պատվաստումից հետո: Այս մասին «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա տեղեկացրել է, որ վերջինս 80-ն անց էր, ունեցել է շատ այլ ուղեկցող հիվանդություններ: «Բացառել նման դեպքերը չի կարելի, հնարավոր չէ», - ասել է նախարարը՝ հորդորելով դեպքը դիտարկել համեմատականի մեջ, թե հիվանդացության արդյունքում որքան մահ ենք ունենում եւ պատվաստումները ինչպես են դա կանխում: