20.04.2025
Կառավարական ամառանոցի մոտ անկարգությունների գործով 13 մարդ է ձերբակալվել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Մոսկվայում ձերբակալել են հայ գործարար Հովհաննես Քամարյանի սպանության մեջ մեղադրվողին

Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել է Հայաստանի քաղաքացի Հայրիկ Երվանդյանին, որը մեղադրվում է Մոսկվայի կենտրոնում հայ գործարարի սպանության մեջ: 62-ամյա Հովհաննես Քամարյանին գնդակահարել են հունիսի 2-ի ուշ երեկոյան, հաղորդում է "Կոմերսանտը":


Սպանության մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը, նրա ձերբակալության դեմ պաշտպանությունը չի առարկել։ "Դատարանը որոշել է Երվանդյան Հայրիկ Ալիկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը, այսինքն՝ մինչեւ օգոստոսի 3-ը", - ասել է դատավորը:


ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել ՌԴ ՔՕ 105 հոդվածով (սպանություն) եւ ՌԴ ՔՕ 222 հոդվածով (զենքի ապօրինի շրջանառություն): Ենթադրյալ մարդասպանին ձերբակալել են հաջորդ օրը՝ երեկ՝ հունիսի 3-ին։ Վարկածներից մեկի համաձայն՝ խոսքը քրեական հաշվեհարդարի մասին է։


 


 

Fly One Armenia լոուքոսթերը ձեռք բերեց երրորդ օդանավը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար