26.11.2024
Մոսկվայում ձերբակալել են հայ գործարար Հովհաննես Քամարյանի սպանության մեջ մեղադրվողին
prev Նախորդ նորություն

Fly One Armenia լոուքոսթերը ձեռք բերեց երրորդ օդանավը

Հայկական Fly One Armenia լոուքոսթեր ավիաընկերության օդանավային պարկը համալրվում է, ընկերությունում դիտարկում են ինքնաթիռների թիվը էլ ավելի մեծացնելու հնարավորությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:


Fly One Armenia-ի ձեռք բերած օդանավն Airbus A319 դասի է, 144 տեղանոց:


«Սա, միանշանակ, կնպաստի թե՛ չվերթների քանակի ավելացմանը, թե՛ աշխարհագրության ընդլայնմանը: Այս պահին ավիաընկերությունն իր տրամադրության տակ ունի Airbus A320 դասի 180 տեղանոց 2 ինքնաթիռ, որոնց կմիանա Airbus A319 դասի մեկ ինքնաթիռ»,-ասաց Անանյանը:


Ավիաընկերության խորհրդի նախագահը կարևորեց նոր օդանավի ձեռքբերումը հատկապես ամառային թռիչքային շրջանում, երբ նկատվում է ավիափոխադրումների պահանջարկի աճ: «Այս առումով հնարավորություն կունենանք հասանելի ծառայություններ ապահովել մեր ուղևորների համար»,-եզրափակեց նա:


«FlyOne Armenia» ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը: