21.04.2025
Fly One Armenia լոուքոսթերը ձեռք բերեց երրորդ օդանավը
prev Նախորդ նորություն

Ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է, հայտնում է «Արմենպրես»-ը:


Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 172 կգ, այնուհետ`176 կգ: Հրում վարժության ժամանակ հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում ունեցավ 208 կգ, 211 կգ և 214 կգ:


Երկամարտի 390 կգ արդյունքով Գասպարյանը երկրորդն է Եվրոպայում: Առաջին տեղում երկամարտի 392 կգ արդյունքով Բուլղարիան ներկայացնող Դեյվիդ Ֆիշերովն է:

Արցախը միշտ Հայաստա՛ն է և վե՛րջ. Խաչիկ Ասրյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար