26.11.2024
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 9-ին կգումարի արտահերթ նիստ
prev Նախորդ նորություն

Վահան Քերոբյանն ու ԱԶԲ-ի ղեկավարությունը քննարկել են տրանսպորտային և լոգիստիկ հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։


Քննարկվել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը, որտեղ հնարավոր է ծավալել երկկողմ արդյունավետ համագործակցություն։ Անդրադարձ է կատարվել տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններին, կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: