Ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայության նախկին ղեկավար, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը, որը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամ է: «Մոտ 30 րոպե առաջ դիմակավոր անձինք իր տանից բերման են ենթարկել Սայաթ Շիրինյանին», - Facebook-ի իր էջում գրել է Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը: Նրա խոսքով՝ ինքը դեռ տեղեկություններ չունի Շիրինյանի գտնվելու վայրի եւ ձերբակալման պատճառների մասին։