26.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

Արցախը բանակցում է Հայաստանի հետ ճանաչման շուրջ, բայց առաջընթաց չկա. Բեգլարյան

Արցախի իշխանությունները բանակցություններ են վարում պաշտոնական Երեւանի հետ ԼՂՀ-ի ճանաչման համար, սակայն առաջընթաց դեռ չկա:


Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։


«Հայաստանի հետ բանակցություններ են տարվում, շփումներ են իրականացվում ԼՂ անկախության ճանաչման հարցով, սակայն այս հարցում առայժմ առաջընթաց չկա»,- ասաց Բեգլարյանը։


Նրա խոսքով, կարելի է պնդել, որ իրականում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջև պահպանվում են հորիզոնական կապեր՝ «որպես հավասարը հավասարի հետ»։