7.07.2025
Հրամայվել է պատասխան գործողություններ ձեռնարկել նաև խաղաղապահների տեղակայման վայրերում
30.08.2021
Հրամայվել է պատասխան գործողություններ ձեռնարկել նաև խաղաղապահների տեղակայման վայրերում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարգադրել է ’’համարժեք պատասխան տալ սադրանքներին’’ Հայաստանի հետ սահմանին եւ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում, հաղորդում է ԱՊԱ-ն: ’’Վերլուծելով հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքներում տիրող իրավիճակը, որտեղ ժամանակավորապես գտնվում է ռուսական խաղաղապահ զորախումբը, պաշտպանության նախարարը կարգադրել է անմիջապես արձագանքել հակառակ կողմի սադրիչ գործողություններին, հատուկ ուշադրություն դարձնել նյութատեխնիկական ապահովման հարցերին", - ԱՊԱ-ն մեջբերում է Հասանովի հայտարարությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կայացած ծառայողական խորհրդակցության ժամանակ: Նա նաև համապատասխան հանձնարարականներ է տվել Արցախի գրավյալ տարածքներում զորքերի ծառայության կազմակերպման, ականներից և չպայթած զինամթերքից տարածքների մաքրման, ռազմական ենթակառուցվածքների ստեղծման, լեռնային ճանապարհների անցկացման և մշտական աշխատանքային վիճակում պահելու, ստորաբաժանումների՝ ձմռանը պատրաստվածության ապահովման ուղղությամբ: