2.10.2023
Ընդդիմությունը երթ է անցկացնում՝ կանանց և երեխաների մասնակցությամբ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սերժ Սարգսյանի եղբորորդին` Հայկ Սարգսյանը, կալանավորվել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, կալանավորվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։


«Այո, կալանավորվել է, երկամսյա ժամանակով, միջնորդությունը այսօր է բավարարվել»,- ասել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը, գրում է news.am-ը:


VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ իրավապահները բերման են ենթարկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն։


Երկու ձերբակալվածներն էլ այս օրերին ակտիվորեն մասնակցում են բողոքի ակցիաներին և ընդդիմության հանրահավաքներին։


 

Ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում ուստարվա ավարտին ընդառաջ
Հաջորդ նորություն next
 Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի
02.10.2023
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի