Արցախի խաղաղ բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։Ինչպես հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, կեսգիշերից հետո Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։Իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։