28.03.2024
ՌԴ ՊՆ-ն ակտիվորեն մասնակցում է Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը
13.10.2020
ՌԴ ՊՆ-ն ակտիվորեն մասնակցում է Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության սահմաններում ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրադրության շուտափույթ կայունացման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացմանը: Այս մասին հայտնել է լրագրողներին հայտնել են ՌԴ Պն-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Մասնավորապես, նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ այդ հարցի շուրջ։ «Այս աշխատանքի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը եւ հակամարտող կողմերի միջև բանակցությունների վերսկսումն է տարածաշրջանում իրադրության կարգավորման համար», - ընդգծել են Պաշտպանության նախարարությունում: Ռուսաստանի ՊՆ-ն անհանգստացած է Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայինների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին տեղեկատվությամբ, ասված է հաղորդագրությունում: «Ռուսաստանի Պաշտպանության նախարարության համար առանձնահատուկ անհանգստացնող են Մերձավոր Արեւելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջան տեղափոխելու մասին ստացվող տեղեկությունները», - ասել են ՊՆ-ում: Գերատեսչությունում հավելել են, որ այդ մտահոգությունը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն փոխանցել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Հոկտեմբերի 12-ին Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Հոկտեմբերի 7-ին ՌԴ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Նորություններ գործընկերներից