21.09.2024
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ալիևն ընդունել է ԼՂ գոյությունը. Արարատ Միրզոյան
prev Նախորդ նորություն

ԱՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Կիպրոս

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ՀՅԴ Կիպրոսի հայ դատի հանձնախմբի հրավերով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իշխող ՏԻՍԻ կուսակցության նախագահ Ավերոֆ Նեոֆիդուի և փոխնախագահ Խարիս Ղեորկեատիսի հետ։


Հաջորդ հանդիպումը Նիկոսիայի քաղաքապետի՝ Կոստանտինոս Եորկաճիսի և ավագանու անդամներ Օլղա Մարուտիայի և Վալերիոս Տանիիլիտիսի հետ էր։ Հանդիպումներին մասնակցում էին նաև ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչ Սիմոն Այնեճյանը և Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Գազանճյանը։ Նույն օրը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 104-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ելույթով հանդես է եկել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թոմվասյանը։


 


 

Կայցելենք տարբեր նախարարություններ` պաշտոնյաներից ճշտելու իրենց դիրքորոշումը. պատգամավոր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ Armeniatoday
20.09.2024
Լեմկինի ինստիտուտը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ցեղասպանությունը