12.09.2025
ԱՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Կիպրոս
prev Նախորդ նորություն

Կայցելենք տարբեր նախարարություններ` պաշտոնյաներից ճշտելու իրենց դիրքորոշումը. պատգամավոր

Մենք այսօրվանից կայցելենք տարբեր նախարարություններ` պետական պաշտոնյաններից ճշտելու իրենց դիրքորոշումը հայ ժողովրդի ձևակերպած կարմիր գծերի վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
 
"Սա նաև լավ հնարավորություն է հայկական շահով առաջնորդվող յուրաքանչյուր պաշտոնյայի համար` իր վրայից թոթափելու Նիկոլ Փաշինյանի ազգակործան սխալների պատասխանատվությունը:

Հայաստանում յուրաքանչյուր ոք պետք է դիրքորոշում հայտնի այս կետերի վերաբերյալ",- գրել է պատգամավորը:


Նշենք, որ այսօր ժամը 11-ից ընդդիմությունը մեկնարկել է երթ Ֆրանսիայի հրապարակից:


 


 


 

Տնտեսական ակտիվության ցուցանիշը ՀՀ-ում ապրիլին կազմել է 9.4%
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան