19.04.2025
Եթե իմ հարազատները խախտել են օրենքը, ապա պետք է պատասխանատվություն կրեն. Նազարբաև
prev Նախորդ նորություն

Թուրքիայում անվերջ զորավարժությունների շրջան է

Անցած շաբաթ Կարսում Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի մասնակցությամբ շարունակվել են «Հեյդար Ալիև-2022» միացյալ գումարտակի օպերատիվ խմբի զորավարժությունները։ Այս մասին հայտնում է "Հենակետ" վերլուծական կենտրոնը:


Թուրքիայի ՊՆ-ն նշել է, որ զորավարժությունների հերթական փուլն անցկացվել է «Բարձր մակարդակի դիտորդի օր» անվան տակ։

Թուրքիայի Իզմիր քաղաքում շարունակվել են «Էֆես-2022» բազմազգ զորավարժությունները, որին ներգրավված են Ադրբեջանի Առանձին համազորային բանակի և ՌՕՈւ զինծառայողները։

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թահիրովի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա այցի շրջանակներում հետևել է Քոնիա քաղաքում անցկացվող «Անատոլիական արծիվ-2022» մարտավարական թռիչքային վարժանքներին, որին Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին մասնակցել են նաև Լեհաստանը և Հյուսիսային Կիպրոսը։


 


 


 

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Ալիևի միջև
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար